Մայրաքաղաքի երթուղային տաքսիներում «Հեռախոսով ճաշ չեփել» կամ՝ «հեռախոսով կյանք չպատմել» ու վարորդներին նյարդայնացնող, ուշադրությունը շեղող գրառումներն արդեն սովորական են դարձել: Նման գրառումների կարելի է հանդիպել շատ երթուղային տաքսիներում: Բայց կան վարորդներ, որոնք գուցե մենեջմենթից ելնելով կամ ծնելիությունը խթանելու ցանկությունից դրդված՝ հղիների երթեւեկելն անվճար են դարձրել:
Ի դեպ, թիվ 21 երթուղային տաքսիից քիչ հղիներ չեն օգտվում, քանի որ երթուղագիծն անցնում է ծննդատան եւ պոլիկլինիկայի մոտով:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
Կարդացեք նաև
31.08.2016