Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցում մութ ամպերն ամբողջությամբ չեն չեզոքացել». Արա Պապյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2016 14:39

Թուրքիայի` Սիրիա ներխուժման համատեքստում հայության համար դրական իրավիճակ է ստեղծվել, մասնավորապես, Թուրքիան ներքաշվելով սիրիական պատերազմի մեջ` ուշադրությունը շեղել է Հարավային Կովկասից: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Նա նշեց, որ արցախաադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար խաղաղ է. «Ադրբեջանը չի կարող ակնկալել Թուրքիայի լիարժեք աջակցությունը, դրա համար իրեն ավելի զուսպ է պահում: Ամիս կամ ամիսուկես այս իրավիճակը կշարունակվի, իսկ հետո շատ բան ի հայտ կգա ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների շրջանակում: Տարածքների հարցը դրված էր օգոստոսին, պարզապես հասարակության ընդվզումը ցույց տվեց, որ դա մեզ համար ընդունելի չէ: Այնուամենայնիվ, չեմ համարում, որ Արցախի հարցում մութ ամպերն ամբողջությամբ չեզոքացել են, քանի որ Ռուսաստանի հիմնական քաղաքականությունը Հարավային Կովկասում հետեւյալն է` Ադրբեջանն իր ազդեցության տակ պահել, իսկ դրա համար միակ լծակը Արցախի հարցն է»:

Անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի` առաջիկայում Արցախի հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում շնորհելու հայտարարությանը, Արա Պապյանը հույս հայտնեց, որ Հայաստանում էլ համաներում կլինի եւ «շատ քաղբանտարկյալներ բաց կթողնվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930