Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդական այց հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաներին

Սեպտեմբեր 01,2016 14:31

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն ձևավորված  ավանդույթի համաձայն այսօր այցելեցին Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոց: Առաջին դասարանցիներին փոխանցեցին պարագաներ և խաղալիքներ, շնորհավորեցին ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Այս կրթական հաստատությունում սովորում են տեսողական խնդիրներ ունեցող երեխաներ ոչ միայն մայրաքաղաքից, այլև հանրապետության հեռավոր մարզերից:          Դպրոցը միակն է, որտեղ ուսումն իրականացվում է «Բրալյան» համակարգով: Նախարարության ներկայացուցիչները զրուցեցին ուսուցչական անձնակազմի հետ, շրջեցին դասասենյակներով, ծանոթացան նաև բուժկետի և ճաշարանի պայմաններին:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930