Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի համար լավ կլինի, Արցախի համար` ոչ». Արա Պապյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2016 14:21

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր քաղաքագետ Արա Պապյանը մեկնաբանեց ՌԴ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե` «Լավ կլինի, եթե Ռուսաստանը կարողանա Ղարաբաղյան խնդրի կարգավորումն իր ձեռքը վերցնել»:

«Իհարկե, Ռուսաստանի համար լավ կլինի, բայց չեմ կարծում, որ Արցախի համար էլ լավ կլինի: Համանախագահող երկրներից միակը, որը զենք է վաճառում հակամարտող երկրին, դա Ռուսաստանն է: Դա համաշխարհային պատմության մեջ չլսված բան է»,-ասաց Արա Պապյանը: Նրա դիտարկմամբ` Ադրբեջանի ազդեցությունը ՌԴ-ի վրա գնալով մեծանում է` հատկապես Պուտին-Ալիեւ-Ռոհանի հանդիպումից հետո:

«Արցախյան խնդրում որքան շատ խաղացողներ լինեն եւ ունենան հակասություններ, այնքան այդ հակասությունների վրա մենք կարող ենք հավասարակշռություն պահել: Երբ մի երկիր է վերցնում իր ձեռքը, իր շահերն է թելադրում»,-եզրափակեց քաղաքագետը:

Հիշեցնենք` ավելի վաղ Զախարովան ասել էր, որ ՌԴ-ն ԼՂՀ հարցի լուծումը չի մոնոպոլիզացնում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930