Այսուհետև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կգործի ժամանակակից արվեստի «Art Am» ցուցասրահը: Մեկնման սրահում բացված ցուցասրահը ավելի հետաքրքիր կդարձնի ուղևորների ճամփորդությունը:
«ԱրտԱմ»-ը գեղարվեստական անկյուն է՝ ուղղված հայ արվեստագետների և հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Տեղակայված լինելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ այն նպատակ է հետապնդում մոտեցնել հայ մշակույթը հասարակությանը՝ արվեստն ու մշակութային ժառանգությունը այցելուների համար դարձնելով ճանաչողության կարևորագույն տարր:
Հիմնելով այս գեղարվեստական անկյունը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը իր նվիրվածությունն է արտահայտում հայ մշակույթի զարգացման գործին:
Կարդացեք նաև
Առաջինը «Art Am» -ում կցուցադրվեն Հասմիկ Ավետիսյանի 26 նկարները:
Ցուցադրությունները կփոխվեն ամեն ամիս: Փաստորեն ցուցադրվող յուրաքանչյուր նկար մեկ ամիս շարունակ կցուցադրվի մի վայրում, որտեղով հսկայական մարդկային հոսք է անցնում:
Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ