Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը կքննարկի Գագիկ Միքայելյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Սեպտեմբեր 01,2016 13:35

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը ներկայացնում է «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված Գագիկ Միքայելյանի շահերը:

Վերջինիս նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոցը փոփոխելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Միջնորդությունը դատարանի կողմից կքննարկվի 2016 թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 17:00-ին:

«Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավումից հետո կալանավորված անձանց ցանկը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930