Թուրքիան ցանկանում է Սիրիայի հետ սահմանին ստեղծել անվտանգության գոտի` զենք-զինամթերքի եւ զինյալների տեղաշարժը վերահսկելու համար: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Անդրադառնալով Թուրքիայի` Սիրիա ներխուժմանը, նա նկատեց. «Այն, ինչ տարիներ առաջ Դավութօղլուն հռչակել էր «նեոօսմանություն», հիմա իրականացվում է»:
Պապյանի կանխատեսմամբ` Թուրքիայում սպասվում է քրդական գործոնի ակտիվացում, որը հակահայկական քաղաքականության համատեքստում յուրօրինակ զսպաշապիկ է Թուրքիայի համար:
«Սիրիայում քրդերը զոհ գնացին, հիմա թուրքական բանակի առջեւ մեն-մենակ են մնացել: Քրդական գործոնի ուժեղացումը բերելու է սահմանների ձեւափոխման, ուստի Թուրքիային աշխարհաքաղաքական առումով լավ ապագա չի սպասվում: Սիրիայի տարածքում Քրդական ինքնավարության ստեղծումը Թուրքիայի շահերի դեմ է: Ուշ թե շուտ, քրդերը կստեղծեն իրենց պետությունը»,-հավելեց քաղաքագետը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ