«Այսօր երեկոյան «Վեդի Ալկո»-ի ղեկավարությունը կհանդիպի Աղավնաձորի գյուղացիների հետ»,-«Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց գյուղապետ Աշոտ Գալստյանը: Ըստ նրա, անցյալ տարվա խաղողի մթերումներից կուտակվել է 140 միլիոն դրամի պարտք, որն առ այսօր չի վճարվել:
Հիշեցնենք, որ հենց այս պատճառով գյուղի դպրոցում այսօր սեպտեմբերի 1-ի առաջին զանգը չի հնչել, գյուղացիները հրաժարվել են իրենց երեխաներին տանել դպրոց: Գյուղապետն ասում է, որ գյուղացիներն առայժմ չեն մտածում բողոքի այլ ճանապարհներ ընտրելու, ասենք, Երեւան-Մեղրի մայրուղին փակելու մասին:
«Մենք բողոք չենք անում, ասում ենք փող տվեք, մենք էլ գոյատեւենք»,-պարզաբանում է նա: Իսկ եթե փողը չտան, գյուղացիների արձագանքը գյուղապետը գերադասում է չենթադրել. «Անկանխատեսելի մասսայի մասին ի՞նչ կարելի է ասել»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ