Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցը նոր ուսումնական տարում չունի առաջին դասարան: 2011-2012 ուսումնական տարում այդ դպրոցի առաջին դասարանում սովորում էր 5 աշակերտ: Այժմ դպրոցի աշակերտների թիվը 21 է:
Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանն ասաց, որ կրթօջախի բոլոր՝ 5 դասարաններն էլ երկկոմպլեկտ են: Դպրոցի 12-րդ դասարանում 2 տղա է սովորում՝ բարձր առաջադիմությամբ:
Դպրոցի շենքն ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող պատ է կառուցվել: Աստղիկ Ազատյանն ասաց, որ չնայած գյուղում խմելու ջրագիծ է կառուցվել, սակայն դպրոցը զրկված է խմելու ջրից: Նրա խոսքերով՝ վերջերս բարեգործական մի կազմակերպություն դպրոցի բակում զուգարան է կառուցել, սակայն առանց ջրի այն չեն կարող գործարկել: Նա նաեւ դժգոհեց, որ զուգարանը մեկտեղանոց է:
Բարեկամավանից մեծ արտագաղթ է եղել: 1970-ական թվականների կեսերին գյուղի ութամյա դպրոցն ուներ շուրջ 350 աշակերտ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ