Լրահոս
Օրվա լրահոսը

Ա1+-ի լրագրող. քննիչներին իրեղեն ապացույցը չի հետաքրքրել. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 01,2016 12:42

Ա1+-ի լրագրող, գործով տուժող ճանաչված Ռոբերտ Անանյանը համոզված է՝ քննությունը չի տարվում լրագրողների նկատմամբ բռնություն գործադրողներին պարզելու ուղղությամբ։

«Տուժող եմ ճանաչվել 2-3 շաբաթ առաջ, հարցաքննություն էր տեղի ունեցել դեռ հիվանդանոցում։ Սակայն կա մի կարեւոր հանգամանք, որի վրա ես ուզում եմ ուշադրություն հրավիրել։ ՀՔԾ-ն մինչեւ օրս չի առգրավել տաբատս, որի վրա արյան եւ վնասվածքների հետքեր կան, բեկորային եւ այլ հետքեր։ Դա չի առգրավվել, ինչը կարող էր բացահայտման հիմք հանդիսանալ, կարող էին այդպես հասկանալ, թե ինչ միջոց է կիրառվել ոստիկանների կողմից, նաեւ դա կարող էր օգնել այլ տուժողների գործերով, սակայն քննիչներին իրեղեն ապացույցը չի հետաքրքրել, ինչից ես եզրակացնում եմ, որ աշխատանք չի կատարվում, որեւէ բան չեն անում։

Հայտնի է, թե ովքեր են հրամաններ տվել՝ Լեւոն Երանոսյանը, Աշոտ Կարապետյանը, նրանք ապօրինի հրամաններ են տվել, հատուկ միջոցների կիրառման մասին օրենքի սահմանումը ասում է, որ հատուկ միջոց կիրառելուց առաջ պետք է բարձրախոսով հայտարարեն, ասեն, թե ինչ են կիրառելու, սակայն նրանք նման բան չեն արել»,- ասաց Անանյանը։

Լրագրողը նշեց նաեւ, որ չսպասելով հայաստանյան իրավական գործընթացներին՝ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում լրագրողների նկատմամբ հանցագործություն անելու համար, հետեւաբար պետք է քայլեր ձեռնարկենք դրա դեմ»։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930