Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում արտագաղթի միտում գրեթե չկա, նույնիսկ ապրիլյան ռազմական գործողություններից հետո. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 01,2016 12:25

Չնայած ապրիլյան ռազմական գործողություններին ու որոշ լուրերի՝ պարզվում է, որ Արցախում առաջին դասարան հաճախող երեխաների թիվը նորմայի սահմաններում է 2010թ. ծնունդների համեմատ։

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունից, այս տարի առաջին դասարան է հաճախելու շուրջ 2,600 աշակերտ, իսկ 2013 թվականին այդ թիվը 2,232 էր, 2014 թվականին՝ 2,329, 2015 թվականին՝ 2,724։ Նշենք, որ նախորդ տարվա ռեկորդային թիվը պայմանավորված է «Մեծ հարսանիքի» հաջորդ տարում (2009թ.) ծնված երեխաների աննախադեպ քանակով։

Մեր տեղեկություններով՝ վերջին տարիներին հիմնական զանգվածային արտագաղթը գրանցվել է թալիշցիների մոտ, որոնց մի մասը հեռացել է Հայաստանի Հանրապետություն կամ Ռուսաստան։ Դրա հետեւանքով Արցախից դուրս է եկել առավելագույնը 15 երեխա, ովքեր այս տարի պետք է առաջին անգամ մտնեին դպրոց։ Բայց չի բացառվում, որ հեռացածների մի մասը դեռեւս կվերադառնա Արցախ։

Այսպիսով համադրելով վերջին տարիների ծնունդների ու առաջին դասարան հաճախողների թվերը՝ կարող ենք պնդել, որ Արցախում արտագաղթի միտում գրեթե չկա, նույնիսկ ապրիլյան ռազմական գործողություններից հետո:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930