Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ այնուամենայնիվ մի հարցում Շիրակ Թորոսյանն իրավացի է. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 01,2016 12:21

Հանրապետական պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարել է, թե Հայաստանում չի գտնվի մեկը, ով հող կհանձնի, բացի նրանցից, ովքեր խոսում են այդ մասին։

«ՉԻ» – Տեսնես ո՞ր կուսակցության ղեկավարն էր հայտարարում, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, տեսնես ո՞ր կուսակցության փոխնախագահն էր հայտարարում, թե ինչու չէ՝ ԼՂՀ կարգավիճակի դիմաց կարելի է նաեւ տարածքային զիջումներ անել եւ այլն։ Եվ վերջապես՝ տեսնես ո՞ր իշխանություններն են բանակցում մադրիդյան սկզբունքների շրջանակներում։ Այն սկզբունքների, որոնցից մեկն էլ ազատագրված տարածքների վերադարձն է։

Եվ այնուամենայնիվ մի հարցում Շիրակ Թորոսյանն իրավացի է՝ Հայաստանում իսկապես հատուկենտ մարդիկ կգտնվեն, ովքեր պատրաստ են տարածքներ հանձնել։ Բայց թարսի պես՝ հենց այդ հատուկենտ մարդիկ են իշխում երկրում ու բանակցություններ վարում Հայաստանի անունից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930