Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարար. «Պարտադիր չէ, որ բոլորը տնտեսագետ կամ իրավաբան դառնան» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2016 12:13

Aravot.am-ը սեպտեմբերի 1-ին ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում հյուրընկալված ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ արդյոք մեր երկրին անհրաժե՞շտ են այսքան շատ տնտեսագետներ, համարյա բոլոր բուհերն այդպիսի մասնագետներ են պատրաստում, սակայն ՀՀ տնտեսության վիճակը բարվոք չէ:

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ նախարարն ասաց, որ կան ունիվերսալ մասնագիտություններ, դրանցից մեկը տնտեսագիտություն է եւ կառավարում մասնագիտացումը: «Եթե անգամ մասնագիտությամբ տնտեսագետ չես, բայց որոշումների կայացման հարցում գոնե այդ նվազագույն գիտելիքներին պետք է տիրապետես: Այդ տեսակետից, ես տնտեսագիտությունից բացի, նաեւ իրավագիտությունը կառանձնացնեմ: Սրանք մասնագիտություններ են, որոնք անհրաժեշտ են կյանքի ցանկացած ոլորտում: Իհարկե, պարտադիր չեմ համարում, որ բոլորը տնտեսագետներ կամ իրավաբաններ լինեն, բայց կարեւոր է գոնե նվազագույն գիտելիքների տիրապետումը»:

Նախարարը փաստեց, որ կրթական ոլորտի հիմնական խնդիրներից մեկը աշխատաշուկայի եւ կրթության կապի խզումն է, եթե այդ կապը կայացած լիներ, կունենայինք նաեւ մասնագետներ միջին մասնագիտության եւ արհեստագործական ոլորտում:

Նրա խոսքով, փորձ է արվում ինչ-ինչ լուծումներ գտնել: «Դպրոցներում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվում են ռոբոտաշինական, միկրոէլեկտրոնիկայի ծրագրեր, մեծածավալ գործունեություն կա նաեւ ինժեներական կրթությանն ուղղված մասով: Բարձր տեխնոլոգիաներում մեր ցուցաբերված արդյունքը փաստում է, որ ոչ միայն մասնագիտական տեսանկյունից ունենք մրցակցային առավելություն, այլ նաեւ աշխատաշուկայի էական պակաս; Այսօր մինչեւ 60000 մասնագետի կարիք ունենք երկրի եւ երկրից դուրս գտնվող կազմակերպությունների հետ կապի շրջանակներում: Այս հատվածը կարող է վերաբերել նաեւ անձանց, որոնք թեեւ տնտեսագետներ են, բայց կարող են հեշտությամբ անցում կատարել այլ ոլորտ, որովհետեւ տնտեսագիտության բազան կառուցված է նաեւ մաթեմատիկայի վրա»,-վստահ է նախարարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930