Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան Արցախ» հիմնադրամը անցյալ երեք ամիսներին 4.3 միլիոն դոլարի նպաստ է տրամադրել Հայաստանին և Արցախին

Սեպտեմբեր 01,2016 12:11

Գլենդել, Կալիֆորնիա – 2016 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում, «Հայաստան Արցախ» հիմնադրամը $4.3 միլիոն արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ վեց թռիչքներով եւ տասը ծովային արկղերով։

Սույն օժանդակությունն իրականացնելու համար, «Հայաստան Արցախ» հիմնադրամը $3 միլիոն ընդհանուր արժողությամբ դեղորայք եւ այլ մարդասիրական ապրանքներ է ապահովել Direct Relief International կազմակերպությունից ($1.4 միլիոն), Կանադայի Health Partners International կազմակերպությունից ($811,000), AmeriCares կազմակերպությունից ($620,000) եւ Կաթողիկե Բժշկական Առաքելության Հոգաբարձությունից ($146,000)։

Այս ժամանակաշրջանում արժեքաւոր ապրանքներ են նվիրել նաև հետեւյալ կազմակերպությունները. Prime Healthcare ($777,000), Ամերիկայի Հայ Աւետարանական Ընկերակցությունը ($181,000), Foundation SEMRA Plus՝ Շվեյցարիա ($128,000), Project AGAPE ($103,000), եւ Հայ Որբերի Օգնության Միությունը ($111,000)։

Հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսների ընթացքում «Հայաստան Արցախ» հիմնադրամի առաքած նպաստը ներառել է հիմնականում անհրաժեշտ դեղորայք՝ քաղցկեղի, սրտի, աղիքների եւ մտային հիվանդությունների բուժման համար, ինչպես նաեւ դեղորայք ու բժշկական պարագաներ՝ վերջերս Արցախի դեմ ադրբեջանական հարձակումների պատճառով վիրավորվածների խնամքի համար։

2015 թ. դեկտեմբեր 1-ին հիմնադրվելուց ի վեր, «Հայաստան Արցախ» հիմնադրամը $18.5 միլիոն արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ 20 թռիչքներով եւ 34 ծովային արկղերով։ Հաշվի առնելով, որ «Հայաստան Արցախ» հիմնադրամն այն կազմակերպությունն է, որ հաջորդել է Միացյալ Հայկական հիմնադրամին, 1989-ից ի վեր զույգ կազմակերպությունների կողմից հայրենիքին տրամադրված նպաստի ընդհանուր արժեքը կազմում է $738.5 միլիոն։

««Հայաստան Արցախ» հիմնադրամին կանոնաւորաբար առաջարկվում են միլիոնավոր դոլարների արժողությամբ կյանք փրկող դեղորայք եւ բժշկական պարագաներ», հայտնեց «Հայաստան Արցախ» հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը. «երախտապարտ ենք մեր առատաձեռն բարերարներին, որոնց աջակցության շնորհիվ կշարունակենք անհետաձգելի նպաստ տրամադրել Հայաստանի եւ Արցախի բժշկական կենտրոններին»։

«Հայաստան Արցախ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930