Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Միրոնովի նկատմամբ հարուցված քրեական վարույթ չկա. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 01,2016 11:28

Հայկական դատական արտյաններում Միրոնովի շահերը ներկայացրած փաստաբան Վրեժ Խաչիկյանը թեպետ տեսնում է գործի մեջ շատ տարօրինակություններ, սակայն հակված է կարծել, որ դատական որոշումը զուտ օրենքի տառի կատարման հետեւանք է։ «Քաղաքական գործիչները կարող են շատ հայտարարություններ անել։ Ես՝ որպես փաստաբան, որ ծանոթ է գործին, կարող եմ ասել, որ Հայաստանում գործեց օրենքը, ինչը շատ ողջունելի է»,- նշում է նա։

Թեպետ փաստաբանն էլ տարօրինակ ու անհասկանալի է համարում այն հանգամանքը, որ եթե Միրոնովի նկատմամբ Ինտերպոլով միջազգային հետախուզում է հայտարարված, ապա ինչու նրա մասին տվյալներ չկան ՌԴ Ինտերպոլում, սակայն նման տվյալների տիրապետում են Հայաստանում։ «Դեռ ավելին, այդ ընթացքում Միրոնովը մի քանի անգամ գնացել է արտասահման, եվրոպական երկրներ, ու խնդիր չի եղել, թեպետ, ըստ ամերիկյան կողմի՝ նա մի քանի տարի է, ինչ ընդգրկվել է քրեական գործի վարույթում»,- ասաց Խաչիկյանը։

Փաստաբանը նշեց, որ Միրոնովը կնոջ հետ արդեն Ռուսաստանում է։ Նա կարծում է, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ նման իրավունք ՌԴ քաղաքացին ունի։ «Նա ձերբակալվեց, քանի որ կար հայտարարած հետախուզում։ Սակայն դրանից հետո, 72 ժամվա ընթացքում, երբ Միրոնովը գտնվում էր ձերբակալված անձանց պահման վայրում, մեղադրող կողմը՝ դատախազությունը, պետք է ստանար ամերիկյան կողմից՝ նրանց դատախազությունից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Դա նախատեսված է միջազգային կոնվենցիայով։ Դատախազը դատարանում 40 օր ժամկետով կալանք կիրառելու միջնորդությամբ հանդես եկավ, սակայն հանձնումը պահանջող կողմի՝ ԱՄՆ-ի տրամադրած փաստաթղթերի փաթեթում Միրոնովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում կամ դատավճիռ չկար։ Այդ որոշումը դատախազությունը չէր ներկայացրել դատարան, քանի որ ամերիկյան կողմն այն չէր տրամադրել։ Նկատելով, որ այդ որոշումը բացակայում է, իսկ դա մեր քրեական դատավարության օրենսգրքով պարտադիր պայման է՝ ուշադրություն հրավիրեցինք այդ հանգամանքի վրա, ինչը եւ հաշվի առնվեց դատավճռում։ Դատարանը մերժեց միջնորդությունը, նա դատարանի դահլիճից բաց թողնվեց։ Այլ խափանման միջոց դատարանը չէր կարող կիրառել, քանի որ Հայաստանում Միրոնովի նկատմամբ հարուցված քրեական վարույթ չկա։ Ուստի, Միրոնովն ազատ է, եւ նրա տեղաշարժվելու իրավունքը չի կարող սահմանափակվել»,- ասաց Վրեժ Խաչիկյանը։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930