Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոց չհաճախող երեխաների ամենաբարձր ցուցանիշներ ունեցող 10 երկրներում երեխաների 40 տոկոսը տարրական կրթության հնարավորություն չունեն

Սեպտեմբեր 01,2016 10:49

1 Սեպտեմբերի, 2016թ., Նյու Յորք: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակված տվյալների, տարրական կրթության հնարավորություն չունեցող երեխաների ամենաբարձր ցուցանիշներ ունեցող 10 երկրներում յուրաքանչյուր 5 երեխայից 2-ը, այն է՝ 18 միլիոն երեխա, դպրոց չի հաճախում:

Լիբերիայում է ապրում դպրոց չհաճախող երեխաների ամենաստվար զանգվածը, ուր տարրական դպրոցի տարիքի երեխաների գրեթե երկու երրորդը դպրոց չի հաճախում: Երկրորդ տեղում է Հարավային Սուդանը, որտեղ երեխաների 59 տոկոսը զրկված են տարրական կրթություն ստանալու իրենց իրավունքից, և որտեղ 3 դպրոցից 1-ը ճգնաժամի պատճառով չի գործում

Հաջորդիվ՝ Աֆղանստանը (46), Սուդանը (45), Նիգերը (38), Նիգերիան (34) տոկոսով դպրոց չհաճախող երեխաներ ունեցող երկրների տասնյակում են՝ հստակ պատկերելով, թե ինչպես են հումանիտար արտակարգ իրավիճակներն ու ձգձգվող ճգնաժամը պատճառ դառնում, որ երեխաները դպրոց չհաճախեն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների վերլուծությունը, որ արվել է միլիոնավոր երեխաների՝ սեպտեմբերին դպրոց վերադառնալուն ընդառաջ, ընդգծում է կրթական ճգնաժամի աստիճանը, որ ազդում է, օրինակ, արդեն իսկ հակամարտության մեջ գտնվող կամ երկարատև երաշտի, ջրհեղեղների, երկրաշարժերի, ծայրահեղ աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկրների վրա:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտավախություն ունի, որ առանց կրթության հակամարտության գոտում գտնվող, բնական աղետների և ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների մի ողջ սերունդ կմեծանա առանց անհրաժեշտ ունակությունների՝ իրենց երկրների տնտեսության զարգացման վրա ներգործելու համար՝ վատթարացնելով միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների արդեն իսկ անհույս իրավիճակը:

Կրթությունը շարունակում է մնալ հումանիտար աջակցության համար արված կոչերի ամենաքիչ ֆինանսավորվող ոլորտներից մեկը: 2015թ.-ին կրթական կարիքները բավարարելու համար հումանիտար գործակալությունները անհրաժեշտ ֆինանսավորումից ստացել են միայն 31 տոկոս, մեկ տասնամյակ առաջ տրվող 66 տոկոսի դիմաց: Չնայած 2005թ.-ից 126 տոկոսով աճած կրթական պահանջներին՝ ֆինանսավորումն ավելացվել է ընդամենը 4 տոկոսով: Դեռ ավելին, ձգձգվող հակամարտություններում գործելու հմտություններ ունեցող կրթական համակարգերը չեն կարող կառուցվել կարճաժամկետ և անկանխատեսելի կոչերի հիման վրա:

2016թ.-ի մայիսին տեղի ունեցած Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի ընթացքում մեկնարկեց մի նոր համաշխարհային ֆինանսավորման հարթակ՝ «Կրթությունը չի կարող սպասել» խորագրով: Այն կոչված է կանխատեսելի ֆինանսավորման միջոցով կամրջելու ճգնաժամերի ընթացքում հումանիտար միջամտություններն և հաջորդող երկարատև զարգացումները:

Սիրիայում (որ դպրոց չհաճախող երեխաների բարձր ցուցանիշ ունեցող երկրների առաջատար տասնյակում չէ), դպրոցական տարիքի (5-17 տարեկան) 2.1 միլիոն երեխա կա, որ դպրոց չի հաճախում: Բացի դրանից, դպրոց չեն հաճախում հարևան շրջաններում ապրող ևս 600 000 փախստականի կարգավիճակ ունեցող երեխաներ:

Սոմալիից և Լիբիայից նոր և վստահելի տվյալներ չկան ո՛չ ադմինիստրատիվ, ո՛չ հետազոտական աղբյուրներից, այնտեղ շարունակվող հակամարտությունների պատճառով նաև:

«Հակամարտությունից տուժած երկրներում, դպրոցը երեխաներին զինում է անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ հակամարտության ավարտից հետո իրենց համայնքները վերակառուցելու համար, իսկ կարճաժամկետ հեռանկարում, այն ապահովում է նրանց այն կայունությամբ և կառույցներով, որ անհրաժեշտ են տրավման հաղթահարելու համար: Դպրոցները կարող են նաև պաշտպանել երեխաներին տրավմաներից և իրենց շրջապատող ֆիզիկական վտանգներից: Երբ երեխաները դպրոց չեն հաճախում, նրանք ավելի շատ են վտանգվում չարաշահման, շահագործման և զինված ուժերի կողմից հավաքագրման», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կրթության բաժնի ղեկավար Ջո Բուրնեն (Jo Bourne):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930