Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը, որը բավականին կարճ տևեց։
-Ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը
– Վատ չէինք սկսել, բայց, ինչպես տեսաք, առաջին գոլը նվեր տվեցինք, և դրանից հետո մեր խաղը փլուզվեց։ Առջևում Դանիայի հետ կարևոր խաղն է, իսկ այս խաղում մենք հիմնականում փորձարկումներ էինք անում։
– Ինչպե՞ս թիմի վրա անդրադարձավ Մխիթարյանի փոխարինվելը։
Կարդացեք նաև
– Բնականաբար, թիմի ավագի և առաջատարի`խաղադաշտից դուրս գալը չէր կարող չազդել խաղի վրա։ Չեխիան մոբիլ և արագ թիմ է, ինչին մեր շատ ֆուտբոլիստներ ուղղակի պատրաստ չէին։ Շատ ֆուտբոլիստներ իրենց թիմերում խաղային պրակտիկա չունեն, և հենց այդ պատճառով մեզ համար կարևոր էր տեսնել, թե ով ինչ վիճակում է գտնվում։
– Մխիթարյանի վնասվածքը լո՞ւրջ է։
– Նա հարված ստացավ ոտքին, դեռ կտեսնենք։
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա