Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ Երեւան-Մոսկվա-Ժնեւ չվերթով այսօր մեկնում է Ֆրանսիա՝ մասնակցելու այս տարիքային խմբի աշխարհի առաջնությանը: Թիմը Ժնեւից ավտոբուսով ճանապարհը կշարունակի դեպի Մակոն քաղաք:
Ավետիք Վարդանյանը թիմում ընդգրկել է հետեւյալ ըմբիշներին. 50 կգ՝ Արման Անտոնյան, 55 կգ՝ Մխիթար Գրիգորյան, 60 կգ՝ Հարություն Բարսեղյան, 66 կգ՝ Հակոբ Ավետիսյան, 74 կգ՝ Տիգրան Մնացականյան, 96 կգ՝ Սարգիս Հովսեփյան:
Սեպտեմբերի 3-ին կմեկնարկեն 50-60-74-96 կգ քաշային ըմբիշները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ