Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփում եւ կանխատեսում

Սեպտեմբեր 01,2016 10:18

Ամփոփենք քաղաքական ամառը եւ մտածենք, թե ինչ է մեզ սպասվում աշնանը: Զինված խմբի հարձակումը ՊՊԾ գնդի վրա կստանա, կարծում եմ, իր իրավական գնահատականը: Մնացած առումներով այստեղ կան տարաձայնություններ: Նորանկախ Հայաստանի քաղաքական մշակույթում եւ հասարակական գիտակցության մեջ չի բացառվում զինված քաղաքական պայքարը: Եվ այստեղ ես տեսնում եմ ոչ միայն իշխանության մեղքը, որը «հասցրել է», «այլ ելք չի թողել» եւ այլն, այլեւ մտավորականության, իրավապաշտպանների եւ հասարակական գործիչների, որոնցից շատերը վախենում են ուղղակիորեն հայտարարել նման պայքարի անընդունելիության մասին (այդ դեպքում պախարակվելու են), կամ, թերեւս կարելի է ենթադրել, որ որոշ միջազգային կառույցներ, որոնց հետ համագործակցում են մեր հասարակական գործիչները, նույնպես դեմ չեն զինված քաղաքական պայքարին:

Հստակ պաշտոնական գնահատական չի տրվել ԱԱԾ-ի եւ ոստիկանության գործողություններին: 30 զինյալ պատրաստվում էր հարձակվել ՊՊԾ գնդի վրա, այդ զինյալների ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը համանման մեղադրանքով գտնվում է անազատության մեջ: Տրամաբանական չէ՞ ենթադրել, որ այդ խմբի գործողությունները պետք է գտնվեին իրավապահների ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս է, ուրեմն, պատահել, որ զինված խմբին հաջողվել է իրականացնել իր մտահղացումը: Ինչպե՞ս, ո՞ւմ կողմից են պահպանվում ոստիկանական եւ այլ պետական օբյեկտները, մի՞թե ցանկացած զինված խումբ կարող է դրանց վրա հարձակվել եւ գրավել: Որեւէ լուրջ իրավական եւ քաղաքական գնահատական չի տրվել հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանության բազմաթիվ ապօրինություններին: Մասնավորապես, ինձ թվում է, որ Հայաստանում շատ բան կփոխվի, եթե գոնե ՄԵԿ ոստիկան ազատազրկվի` նման իրադարձությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար:

Ի՞նչ է մեզ սպասվում աշնանը: Մի քանի օրից վերսկսվելու են Ազգային ժողովի լիագումար նիստերը: Զարուհի Փոստանջյանն առաջին քառօրյայի ընթացքում կփորձի խոսել հուլիսյան իրադարձությունների մասին (բնականաբար, իր` հեղափոխականի տեսանկյունից), Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ անջատելու է Զարուհու խոսափողը: Ընդհանրապես սպասվում են բազմաթիվ բոցաշունչ ու չափազանց գեղարվեստական ելույթներ: Կայքերի մեծ մասը եւ Ֆեյսբուքը, ինչպես ասում են, «ղժալու» են դրանց վրա: Այդ տեղեկատվական աղմուկի ներքո կտապալվեն Ընտրական օրենսգիրքը բարելավելու բոլոր փորձերը, եւ երրորդ ընթերցմամբ կընդունվի հարկային օրենսգիրքը, որի նպատակն է հավելյալ գումարներ հավաքել «սպիտակ» եկամուտներ ստացող քաղաքացիներից (ստվերում թողնելով «սեւերին»): Էլ չասեմ, որ տեղական ինքնակառավարման ընտրություններում հաղթելու են հիմնականում իշխանության թեկնածուներն ու կուսակցությունները:

Մի խոսքով՝ սպասվում է «հետաքրքիր» աշուն:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Ruben says:

    Чтобы государство не обанкротилось, необходимо разрешить проблему госаппаратов. Неудержимое раздутие штатов, чудовищная бюрократизация всякого дела – горы бумаг и сотни тысяч писак; захваты больших зданий и помещений; автомобильная эпидемия; миллионы излишеств. Это легальное и пожирание госимущества этой саранчой. В придачу к этому неслыханное, бесстыдное взяточничество, хищения, нерадения, вопиющая бесхозяйственность, характеризующая наш так называемый «хозрасчёт», преступления, перекачивающие госимущество в частные карманы. – Феликс Дзержинский

    • Աննա says:

      Ավելորդ հաստիքները ոչ միայն խժռում են բյուջեն,այլև խանգարում նրանց,ովքեր աշխատում են:Առաջինը պետք է կրճատել ավելորդ հաստիքները և ավելի լավ է ու նպատակահարմար`նպաստներ տալ:

  2. Ruben says:

    Ո՞վ պետք է պաշտոնական գնահատական տա ԱԱԾ-ի եւ ոստիկանության գործողություններին: ՀՀ նախագա՞հը, թե՞ ՀՀ կաթողիկոսը:
    ԱԱԾ-ում եւ ոստիկանությունում կարող են ծառայել կամ սրբերը կամ սրիկաները:

  3. Հ.Շ. says:

    եթէ իրոք «նորանկախ Հայաստանի քաղաքական մշակույթում եւ հասարակական գիտակցության մեջ չի բացառվում զինված քաղաքական պայքարը», ուրեմն եւ հետեւաբար,

    . զինյալ եւ մահացու հարձակում գործած անձերու «իրավական գնահատականը» պիտի որ ըստ այնմ նկատի առնէ օրինակելիության եւ deterrence-ի օրինական չափանիշները

    . պէտք է որ նաեւ ընստ այնմ տնօրինվի արրաքի ուղղակի դերակատարների գործնական աջակցություն ցուցաբերած «երկրորդ կարգի» ամբաստամեալնելու օրինական գործընթացը. այսինքն, նվազ հանդուրժողութեամբ կամ բարիացակամութեամբ քան թէ եթէ նոյն վարքագիծը տեղի ունենար աւելի նորմալ երկրի մը մէջ ուր գոնէ «քաղաքական մշակույթը եւ հասարակական գիտակցութիւնը» դարերէ ի վեր բացառում է «զինված քաղաքական պայքարը»

  4. Հ.Շ. says:

    Յուլիսի արիւնահեղ միջադէպի կապակցութեամբ Հայաստանի ներքին անվտանգության ծառայութիւնների եւ իրավապահ մարմինների ցարդ ցուցաբերած սոսկալի թերացումների, անզօրութեան հաստատումը եթէ չփառատի՝ լուրջ եւ հաստատ, պաշտօնական բացատրություններով,
    թէ մէկը պաշտօնանկ եղեր է կամ ոչ, այդ ձեւակերպութեամբ չենք կրնար հանգստանալ.

    պատերազմական վիճակի մէջ գտնվող ամբողջ երկիրն է որ շատ հեշտօրէն խոցելի է ուրեմն, եւ թեւաբաց սպասում է հաջորդ ներքին հարձակումին, խափանման արարքին կամ այս անգամ անվիճելիօրէն ահաբեկչական գործողութեան:

  5. Հ.Շ. says:

    Վերջին կէտ (Խմբագրականն ալ մի քանի տարբեր կէտեր կը բովանդակէ)՝

    Խնդրոյ առարկայ հաւաքական մոլորումի ընթացքին լրագրողների նկատմամբ մարմնային խոշտանգումները անընդունելի են, եւ անշուշտ թէ միայն ամօթ կը բերեն մեզի (ոչ թէ օտարների աչքին, այդ բնաւ իմ հոգը չի, այլ մենք մեզի հանդէպ, մեր մէջ) :

    Ասի ըսասծ, խիստ բաղձալի կը լինի նաեւ որ Հայաստանի լրագրողները վերանային իրենց կարգ մը մօտեցումները, այսպիսի դեպքէրի կապակցութեամբ: Եւ հաւանաբար արդէն անոնցմէ շատեր ոչ-հանրային կերպով կատարում են այդ ինքնաբարելաւման աշխատանքը (անոնց զգաստութեան եւ պատասխանատվութեան գիտակցութեան օրինակը ունեցանք, ապրիլեան պատերազմի առիթով) :

    Այստեղ եւս, լաւ գիտէք թէ աւելի երկար ժամանակ զարգացած (developed) երկիրների մէջ, լուրջ լրագրողները ֆիզիքապէս այդքան չեն մօտենար փողոցի ծայրագոյն բրտութեան, ուղղակի չեն մտներ, չեն մխրճվիր կատաղած ժխորին մէջ: Իրաւապահ մարմինների աշխատանքի նկատմամբ – ակամա – խոչընդոտման խնդիր մը կա այստեղ, ինչպէս նաեւ լրագրողական հիմնական չեզոքութեան հարց:

    Ափսոսալի է որ իրենց էական կոչումն ու հեղինակութիւնը տակաւին լաւապէս չըմբռնած մի քանի լրագրողներ, Հայաստանի ամբողջ լրագրողական շրջանակի պրոֆեսիոնալիզմի եւ էթիկայի չափաստիճանները դէպի վար կը քաշեն, իրենց հետ:

  6. henri says:

    Պ. Աբրահամեան-ամբողջովին համամիտ եմ ձեր կատարած հարցումներուն.
    Իշխանութիւնը մեզ իրականութիւնը այնքան խեղաթիւրուած կը ներկայացնէ որ ամէնքս հաւատք կորսնցուցած ենք .— իբր թէ ամէն բան հսկողութեան տակ է- սահմաններէն սկսած …թէ մենք մեր հակառակորդին կրնանք ” Լողալ սորվեցնել ” և նման փուչիկային արտայայտութիւններ ,ուր առ նուազն զինուորականները պէտք էին զուսպ մնալ երբ կը նկատենք որ օրէ օր կը տկարանայ մեր
    կոյր վստահութիւնը — Մի շատախօսք լինիք իբրեւ զհեթանոսսն — կը պատուէրէ Յիսուս իր Առաքեալներուն — / Մտթ. Զ -7 / .Հասկնալի է որ բարի նպատակով ըսուած պատահական խօսքեր
    են քաջալերելու ժողովուրդը; Այս աններելի թերացումները պէտք է սթափեցնեն իշխանաւորները որ աւելի լուրջ մօտեցում ունենան իրենց քաղաքացիներուն հանդէպ,քանի Ափրիկեան կոյս անտառներէն դուրս եկած անբոխ մը չենք – հարուստ անցեալով հասած 21-րդ դար , կը սիրենք մեր Երկիրը,և պատրաստ ենք սիրելու նաեւ մեր Ղեկավարները եթէ ցոյց տան նուազագոյն արդարութիւն և յարգանք հանդէպ իրենց հարազատ ժողովուրդին ;

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930