ffa.am. Քիչ առաջ Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում ավարտվեց Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը։ Դաշտի տերերը հաղթեցին 3:0 հաշվով: Առաջին խաղակեսում աչքի ընկան Լադիսլավ Կրեյչին և Վացլավ Կադլեցը: Հանդիպման վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Յան Կոպիկը:
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2018թ. Աշխարհի գավաթի խաղարկության առաջին ընտրական հանդիպումը Դանիայի հավաքականի հետ: Խաղը կկայանա Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: Սկիզբը ժամը 20:00-ին:
1-0` Լադիսլավ Կրեյչի, 4
2-0` Վացլավ Կադլեց, 34
Կարդացեք նաև
3-0` Յան Կոպիկ, 87
Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`
1. Արսեն Բեգլարյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 3. Վարազդատ Հարոյան, 5. Գաել Անդոնյան (21. Դավիթ Մանոյան, 46), 15. Հրայր Մկոյան, 6. Կառլեն Մկրտչյան (4. Տարոն Ոսկանյան, 70), 22. Գոռ Մալաքյան (16. Դավիթ Հակոբյան, 76), 14. Գեղամ Ղադիմյան (11. Արթուր Սարկիսով, 46), 18. Հենրիխ Մխիթարյան (17. Արտակ Եդիգարյան, 38), 10. Գևորգ Ղազարյան (23. Արաս Օզբիլիս, 46), 8. Մարկոս Պիզելլի (9. Ռուսլան Կորյան, 61)
Պահեստայիններ՝
12. Գոռ Մանուկյան, 13 Անատոլի Այվազով, 2. Գևորգ Հովհաննիսյան, 7. Զավեն Բադոյան, 20. Դավիթ Արշակյան
Գլխավոր մարզիչ՝ Վարուժան Սուքիասյան