Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի հարցը շարունակում է գտնվել ՄԻՊ-ի առաջնահերթ ուշադրության ներքո

Օգոստոս 31,2016 22:22

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները 2016 թվականի օգոստոսի 31-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանին:

Այցելության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Ղուկասյանի գրավոր համաձայնությամբ  ուսումնասիրել են վերջինիս բժշկական փաստաթղթերը և ստացել դրանց պատճենները:

Անդրիաս Ղուկասյանը հայտնել է, որ օգոստոսի 27-ին ինքը ենթարկվել է արյան և այլ լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել է, որ իր կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում: Նշել է, որ 2016 թվականի օգոստոսի 29-ին իր կողմից հրավիրված բժշկի կողմից ենթարկվել է սոնոգրաֆիկ հետազոտության, վերցվել են համապատասխան նմուշներ, սակայն հետազոտությունների արդյունքները դեռևս չեն ստացվել:

Տեղեկացնում ենք, որ Ա.Ղուկասյանի հետ նախորդ առանձնազրույցների արդյունքները՝ կապված նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և նրան կալանքի տակ պահելու հիմքերի հետ, արդեն իսկ ուղարկվել են քրեական հետապնդման մարմնին:

Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի հարցը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո: Այսուհետ ևս ձեռնարկվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցները նրա իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031