Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք և անելու են հնարավորը` Ընտրական օրենսգրքում այնպիսի մեխանիզմներ ներդնելու համար, որոնք գործնականում կբացառեն ցանկացած ընտրակեղծիքի իրականացումը. ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին վստահեցրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք չենք բացառում նոր լրացուցիչ մեխանիզմների ներդրումը, միգուցե նաև՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, կեղծարարության պատժաչափի խստացումը: Բանակցությունները կշարունակվեն ընդդիմության հետ, և մենք կարող ենք գալ նոր ընդհանուր համաձայնության, որպեսզի ընտրություններն անցկացնենք բարեփոխված Ընտրական օրենսգրքով», – ասաց նա:
Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում