Օգոստոսի 31-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսաստանյան օրակարգի մի շարք հարցեր։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, ինչը համապատասխան պայմաններ կստեղծի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։
ՀՀ ԱԳՆ