Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

Օգոստոս 31,2016 19:30

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Նախարար Դավիթ Լոքյանը և դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ջերմությամբ են հիշել ամիսներ առաջ կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում զրուցել են ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև տարածքային և տնտեսական համագործակցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների շուրջ:

Ողջունելով հյուրին`նախարարը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական կապերի ակտիվացումը և տարածքային համագործակցությունը, մասնավորապես Սյունիքի մարզում` կապված ազատ տնտեսական գոտու խնդիրների հետ:  Կողմերը երկուստեք կարևորել են երկկողմ ազատ տնտեսական գոտիների կայացման խնդիրը և այդ գոտիների կայացման  համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը: Նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է մեր երկրում արտադրություններ ունենալու առավելությունները իրանական կողմին նախապես ներկայացնելու,  Իրանի գործարարներին ԵԱՏՄ-ի և ՀՀ-ի տեխնիկական կանոնակարգերին և ստանդարտներին ծանոթացնելու կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Թավրիզում կայանալիք համաժողովին: Քննարկվել է այդ համաժողովում Հայաստանին առնչվող ծրագրեր ներկայացնելու հարցը: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է Կովկասի, մասնավորապես  Հայաստանի կարևորությունը ԻԻՀ-ի համար` որպես հարթակ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ մուտք գործելու համար:

Նախարար Դավիթ Լոքյանը և դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին համակարծիք են եղել, որ Հայաստանի և Իրանի տարածքների միջև դեռևս չօգտագործված ներուժ, համագործակցության բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան: Առաջարկվել է   ստեղծել աշխատանքային խումբ, որը հետամուտ կլինի երկու երկրների հարաբերությունների առավել խորացմանը վերաբերող հարցերին: Հայաստանի և Իրանի տարածքների միջև տնտեսական կապերի առավել ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները հաճախակի փոխայցելություններից բացի  կարևորել են միջմարզային հարաբերությունների զարգացմանն ուղղված  գործնական քայլերը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031