azatutyun.am. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Մոսկվա:
«Մոսկվայում նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություն անցկացնել` Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովի մասնակցությամբ: Այդ ընթացքում համանախագահները կհանդիպեն Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության հետ: Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող հրատապ հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվելու այն պայմանավորվածությունների կատարման ընթացքին, որոնք ձեռք են բերվել մայիսի 16-ին Վիենայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ընթացքում», -Զախարովայի խոսքերն է փոխանցում ադրբեջանական APA գործակալությունը: