Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը եւ հայտնի ամերիկահայ գրող-հրապարակախոս Քրիս Բոհջալյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութային ոլորտին:
Նախագահ Սահակյանը ողջունել է Քրիս Բոհջալյանի այցելությունն Արցախ՝ նշելով, որ նրա աշխատանքները ծանոթ են մեր արվեստասեր հանրությանը եւ կարեւոր դերակատարություն ունեն արտաքին աշխարհին հայոց պատմությունը, հատկապես` Մեծ եղեռնը ներկայացնելու գործում:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ