Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ հրապարակման հետեւում ՌԴ ԱԴԾ-ն է կանգնած

Օգոստոս 31,2016 17:59

Վերջին օրերին համացանցում իրար հետեւից հայտնվեցին հրապարակումներ, որոնց հեղինակները, հանդես գալով, ինչպես իրենք են ասում, «հայկական սփյուռքի» անունից, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը մեղադրում են երկրում զինված անկարգություններ նախապատրաստելու մեջ:

Նաեւ, մառազմի հասնող ռուսալեզու հայտարարություններում, որոնք ուղղված են ՀՀ իշխանություններին, Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ, ընդ որում, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր, մեղադրվում են ԱՄՆ «գործակալներ» լինելու մեջ: Այդ ցանկին են դասվում նաև բազմաթիվ հեղինակավոր հասարակական կազմակերպություններ ու լրատվամիջոցներ:

Այս ամենը, իհարկե, նման է սովորական ռուսական կամ ռուսամետ քարոզչության, երբ ԱՄՆ ցանկացած ներկայացուցչություն դիտարկվում է որպես լրտեսության եւ «գունավոր հեղափոխությունների» օջախ, իսկ ցանկացած ոչ ռուսամետ քաղաքական գործիչ՝ որպես գործակալ: Սակայն, օգոստոսի 29-ին YouTube-ի video poez ալիքում հրապարակված նյութը տեղիք է տալիս մտածելու, որ քարոզչական այս քայլը ուղղորդված է հատուկ ծառայությունների կողմից, եւ, հնարավոր է՝ ոչ միայն ռուսական:

Մասնավորապես, վերոհիշյալ տեսանյութում ներկայացվում են ԱՄՆ դեսպանատան հինգ աշխատակիցների անձնագրերի սքան-պատճենները: Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության անդամների անձնագրային տվյալները, այն էլ՝ հենց սքան արված անձնագրերը, չեն կարող հասանելի լինել բաց ռեժիմով, ուստի, դրանք երրորդ կողմի տրամադրության տակ կարող են հայտնվել, օրինակ, հետախուզական գործողության միջոցով: Այսինքն, տարբերակներից մեկը, թե ինչպես են ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների անձնագրերի լուսանկարները հայտնվել ռուսական քարոզչություն իրականացնող անձանց տրամադրության տակ, կարող է լինել այն, որ դրանք՝ լուսանկարները, գողացվել են կամ անմիջապես դեսպանության տարածքից կամ էլեկտրոնային ցանցերից, կամ այլ՝ հետախուզական միջոցներով:

Տարբերակներից մյուսը (միգուցե՝ առվել հավանականը) կարող է լինել այն, որ ամերիկացի դիվանագետների անձնագրերի լուսանկարներն այսպես կոչված «քարոզիչներին» փոխանցվել են հայաստանյան սահմանապահների կողմից: Նկատելով, որ ՀՀ եւ ՌԴ հատուկ ծառայությունների միջեւ գոյություն չունեն նմանօրինակ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ պայմանագրեր, փաստենք, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների տվյալները սահմանային անցակետից՝ օդանավակայանից, որեւէ երրորդ կողմի կարող էին փոխանցվել միայն օրենքի խախտմամբ: Սակայն, ինչպես հայտնի է, Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանային վերահսկողությունը, հայ սահմանապահների հետ միասին, իրականացնում են նաեւ Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները: Թեեւ, ըստ երկու երկրների միջեւ գործող 1992 թվականի պայմանագրի, ռուս սահմանապահները «Զվարթնոցում» գտնվելու իրավունք չունեն, սակայն, փաստացի, նրանք աշխատում են ՀՀ սահմանապահների հետ հերթափոխով: Ուստի, եթե ենթադրենք, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների անձնագրերի սքաները «քարոզիչներին» են փոխանցվել ռուս սահմանապահների կողմից, ապա դա եւս կատարվել է օրենքի խախտմամբ:

Վերադառնալով վերոնշյալ յութուբյան ալիքին, նկատենք, որ Հայաստանին վերաբերող նյութեր այնտեղ այդքան էլ շատ չեն, այնինչ՝ ակնհայտ է, որ ալիքի հեղինակները լծված են այսպես կոչված «Նովոռոսիայի» քարոզչությանը եւ Ուկրաինայի «հակաքարոզչությանը»:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Երևանում Ռուսաստանի դեսպանատան հետ սերտ կապեր ունեցող Արման Ղուկասյանը խոստացել էր մինչեւ օգոստոսի ավարտը հրապարակել «ամերիկացի գործակալների ցանկը»: Ու թեև այս օրերի հրապարակումների հեղինակը անորոշ է, սակայն հավանական է, որ դրանց հետևում, Արման Ղուկասյանի միջոցով, կանգնած են հենց ՌԴ դեսպանատունը և քարոզչական շրջանակները:

Համենայնդեպս, փաստենք, որ հրապարակման հետևում կանգնած են հետախուզական ծառայություններ, որոնք հեղինակներին փոխանցել են հատուկ պաշտպանվող տեղեկություններ: Հավանական է, որ այդ տեղեկությունները Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության «ՍԵԿՏ» տվյալների բազայից գողացվել կամ վերցվել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության կողմից:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031