Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Թեւիկյան. ԵԱՏՄ-ն տնտեսության զարգացման լավ հիմք է տալիս

Օգոստոս 31,2016 17:47

«ԵԱՏՄ-ն լավ հիմք է Հայաստանի համար իրականացնելու այն բոլոր նպատակներն ու ծրագրերը, որ ունի իր առջև դրված Կառավարությունը երկրի տնտեսությունը զարգացնելու համար: Միայն համատեղ գործելով, ԵԱՏՄ շրջանակներում և ՌԴ հետ դաշինքում, հնարավոր է վերականգնել Հայաստանի արդյունաբերական ճյուղերի և գիտության ոլորտների առաջնային դիրքերը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևիկյանը:

«Հաշվի առնելով Հայաստանի անցյալի առանձին արդյունաբերական ճյուղերի և գիտության ուղղությունների ձեռքբերումները, ինչպես նաև ճիշտ ձևավորելով և արդյունավետ իրականացնելով արդյունաբեր-նորարարական, գիտա-տեխնոլոգիական և ռազմաարդյունաբերական քաղաքականությունը, կիրառելով ռազմավարական կառավարման և պլանավորման համակարգը, հնարավոր է վերականգնել այդ ոլորտները և ուղղությունները: Դրա համար անհրաժեշտ է ձևավորել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումների շղթա ԵԱՏՄ երկրների, հիմնականում Ռուսաստանի հետ:

Գործելով այս ձևաչափով, հնարավորություն կա իրականացնել արտահանման ուղղվածությամբ արդյունաբերական քաղաքականություն՝ արտադրական նորարարական բաղադրիչներով, որն, իր հերթին, հիմնված կլինի, մասնավորապես, հայաստանյան գիտական և տեխնոլոգիական ձեռքբերումների վրա»,- ասաց տնտեսագետը:

Վերլուծելով Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը, անդրադառնալով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված վերջին տվյալներին, համաձայն որոնց՝ 2016 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4,7 տոկոսով՝ 16,7 տոկոսով արտահանման աճի ֆոնի վրա, տնտեսագետը նկատեց, որ 2015 և 2014 թվականների նույն ժամանակահատվածում այն աճել էր համապատասխանաբար 4,2 և 4,4 տոկոսով: Մասնագետի դիտարկումներով, տնտեսական ակտիվության ցուցանիշը կիսամյակի կտրվածքով աճել է հիմնականում ի հաշիվ արդյունաբերական ոլորտի՝ 8,9 տոկոս, ծառայության հատվածի՝ 8,3 տոկոս և գյուղատնտեսության՝ 3,3 տոկոս. «Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների արդյունքով որոշ ոլորտներում կան դրական միտումներ, ինչը պայմանավորված է ոչ միայն ընկերությունների ակտիվ տնտեսական գործունեությամբ, այլ նաև պետության կողմից ձեռնարկություններին ցուցաբերած աջակցությամբ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031