Պորտուգալիայում հիմնադրված «Դելլալյան» տրիոյի անդամներ՝ Մարինա (դաշնամուր) եւ Նարինե (ջութակ) Դելլալյաններն ու թավջութակահար Լեւոն Մուրադյանը սեպտեմբերի 1-ին պատրաստվում են այցելել Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, որտեղ ժամանակին իրենք են սովորել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեցին ճանաչված երաժիշտները, որոնք Եվրոպայում քարոզում են հայ երաժշտությունն ու հայազգի կոմպոզիտորներին:
Նրանք ջերմությամբ խոսեցին սիրելի կրթօջախի, մասնավորապես վաստակաշատ մանկավարժ Մարի Արշակովնայի մասին, որը 90-ն անց է, բայց շարունակում է նույն եռանդով դասավանդել: «Դելլալյան» տրիոն Հայաստանում բացառիկ համերգաշար է սկսել:
Մանրամասն՝ տպագիր «Առավոտի» սեպտեմբերի 1-ի համարում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ www.dellaliantrio.com-ի