Օգոստոսի 30-ին, Ժամանակակից արվեստի ինստիտուտում տեղի ունեցավ Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի /ԱԻԿԱ Հայաստան/ հիմնած «Քննադատական Հանդես»-ի հանրային ներկայացումը և քննադատական լավագույն տեքստերի
հեղինակների պարգևատրման արարողությունը: Ինչպես նշեց ԱԻԿԱ Հայաստանի նախագահ Ռուբեն Արևշատյանը. «Հոդվածներն ընտրվել են գնահատող հանձնաժողովի կողմից՝ մամուլում զետեղված այն հոդվածների ցանկից,որոնք հրապարակվել են 2015 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2016 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում՝ Աիկա Հայաստանի անդամների անցկացված մշտադիտարկման արդյունքում:
Անկախ փորձագիտական խմբի եզրակացությունների վրա հիմնվելով, մշտադիտարկման արդյունքում առանձնացված 7 հոդվածներից՝ Առաջին պարգևը ստացավ Նունե Հախվերդյանը՝ «Վարդապետի լռությունը»՝ խոսելու առիթ» հոդվածի համար, որը տպագրվել է 2016 թվականի հունվարի 14-ին՝ «Հետք» էլեկտրոնային թերթում:
Երկրորդ պարգևը ստացավ Աննա Ժամակոչյանը՝ « Ներկայացում աղմուկի մասին» հոդվածի համար, որը հրապարակվել է 2016 թվականի մարտի 4-ին,
«Արտերիա» մշակութային քննադատական կայքում:
Երրորդ պարգևի համար հայտարարվեց հավելյալ մրցույթ՝ Կալենց թանգարանում բացված «Անտեսված իրականը» խորագրով ցուցահանդեսի շուրջ։
Քննադատական հանդեսի նպատակն է խթանել ժամանակակից արվեստի և մշա-կույթի իրադարձությունների վերաբերյալ քննադատական տեքստերի արտադրությունը Հայաստանում և հատկապես արվեստի երիտասարդ քննադատների ուշադրությունը հրավիրել արվեստային գործընթացների, ինչպես նաև մոդեռն ու ժամանակակից արվեստի պատմությանն անդրադարձող ցուցահանդեսների վրա:
Ծրագիրն իրականացվում է «Մշակույթի եւ կառավարման լաբորատորիայի» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO):
ԱԻԿԱ Հայաստան