Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համագործակցություն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նպատակային քայլերի իրականացմանը

Օգոստոս 31,2016 17:07

«Կրթությունը կարևոր դեր ունի մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Իսկ ներկայումս կրթության կազմակերպումը՝ առանց արդի տեխնոլոգիաների, դժվար է պատկերացնել»,- այս մասին այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը:

«Հուշագիրը միայն սկիզբն է: Եվ այս համագործակցությունը կարող է ունենալ շոշափելի արդյունքներ և լինել հանրային կյանքը փոխող նախաձեռնություն»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Համագործակցությունն ուղղված է լինելու մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նպատակային քայլերի իրականացմանը: Ստեղծվելու և ներդրվելու են մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքներ և կառուցակարգեր` օգտագործելով ժամանակակից ինֆորմացիոն և անվտանգության տեխնոլոգիաները, միատեղվելու են ջանքերը Հայաստանի նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում իրավական և հակակոռուպցիոն բնույթի դասաժամերում նորարար տեխնոլոգիական գործիքների ներդրմանը, մշակվելու են համակարգչային ինտերակտիվ խաղեր, ծրագրեր այլ հավելվածներ, որոնք նախատեսված կլինեն հեռախոսներով, պլանշետներով, համակարգիչներով, այլ տեղեկատվական համակարգերով օգտագործելու համար՝ իրավական կրթության և իրավական, այդ թվում հակակոռուպցիոն իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով:

Այս ամենը նախատեսված է լինելու ինչպես երեխաների, մարզային համայնքների բնակիչների, այնպես էլ այլ թիրախային խմբերի համար:

Նախատեսվում է ժամանակակից անվտանգության տեխնոլոգիաների (TOR և այլն) լուծումներով ստեղծել կոռուպցիոն դեպքերի ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ, որը տեխնիկապես կապահովի տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունը: Յուրաքանչյուր քաղաքացի, չբացահայտելով իր անձը, կարող է հայտնել հավաստի տեղեկություններ՝ կոռուպցիոն ռիսկերի, պաշտոնյաների անօրինական գործողությունների և ապօրինի հարստացման դեպքերի մասին՝ քարտեզի վրա նշելով տվյալ բնակավայրը, ինչպես նաև բեռնելով փաստական հանգամանքները հավաստող անհրաժեշտ տեղեկատվության փաստաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր և այլն: Նախատեսվում է, որ այս տեղեկությունների իսկությունը կճշտվեն և ընթացք կտրվեն ՀՀ իրավապահ մարմինների կողմից` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031