Թուրքական «Sözcü» պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն այսօր հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում վերջերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ ներկայացնելով ուշագրավ մանրամասներ:
«Sözcü» թերթի էլեկտրոնային էջում տեղ գտած հոդվածում սյունակագիրը պնդում է, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահին առաջադրել է այն 7 կարևոր նախապայմանները, որոնց լուծման դեպքում երկկողմ հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն:
Ըստ Աթաքլըի-ի` Պուտինը, դիմելով Էրդողանին, ասել է.
1.«Սիրիայի նկատմամբ ձեր վարած քաղաքականությունը ի սկզբանե սխալ է ընթացել: Մենք Ասադին պաշտպանում ենք ,դուք էլ արդեն համառությունից հրաժարվեք և ճանաչեք Ասադի գոյությունը»:
Կարդացեք նաև
2.«Ղարաբաղը մեզ համար շատ կարևոր է: Գիտենք նաև , որ ձեզ համար էլ Ադրբեջանի պատճառով է կարևոր , սակայն այս հարցում զսպվածություն ցուցաբերեք: Այս խնդիրը լուծման կարիք ունի: Մեզ հակառակվելով՝խնդիրը լուծելու փոխարեն, ավելի եք բարդացնում»:
3.«Ղրիմի հարցում դուք պաշտպանում եք մեր դեմ իրականացվող քայլերը: Եվ դա անում եք, Կովկասի որոշ երկրներում նույնպես: Սխալ եք անում: Դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը:»:
Նյութի մանրամասները կարդացեք ermenihaber.am–ի կայքում