Ինչպես տեղեկացրել ենք, 2015 թվականի հունվարի 12-ին իրենց տանը դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ դժգոհելով, որ սպանդն այդպես էլ չբացահայտվեց, չիմացան ովքեր ու ինչ դրդապատճառով ոչնչացրին մի ամբողջ ընտանիքի:
Ասուլիսի ընթացքում նրանք ասացին, որ Գյումրիում Ավետիսյանների սպանության հաջորդ օրերին տեղի ունեցող միտինգների ժամանակ իշխանությունները կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ սպառնացել են իրենց՝ պահանջելով դադարեցնել բողոքի ակցիաները:
Aravot.am-ը Ավետիսյանների հարազատներից հետաքրքրվեց, թե ովքեր են եղել այդ մարդիկ, որ սպառնացել են, հորդորել: Ի պատասխան մեր հարցի, Ավետիսյանների դուստրը՝ Լուսինե Ավետիսյանն ասաց. «Ե՛վ սպառնացել են, և ՛ հորդորել, և՛ մեկը, և՛ մյուսը, ավելին չեմ կարող ասել… Ասել են՝ կանգնեցրեք բողոքի ակցիաները, դուք կարող եք կանգնեցնել, ձեր սուգը թող չքաղաքականացնեն: Մինչդեռ գիտեք, որ այս ամենը ինչը քաղաքական է, եթե ուզեին կբացահայտեին սպանությունը…»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ