Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դատարաններն ունեն այս գործով հստակ քաղաքական դիրքորոշում». Ինեսա Պետրոսյան

Օգոստոս 31,2016 15:46

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի կալանքը վերացնելու մասին նրա պաշտպան՝ փաստաբան Ինեսա Պետրոսյանի վերաքննիչ բողոքը:

Ինեսա Պետրոսյանի խոսքով, դեռ գրավոր որոշումը չի ստացել, մերժման հիմնավորումների ու պատճառաբանություններին ծանոթ չէ:

«Մեղադրող դատախազը պատշաճ ծանուցված էր, բայց չէր ներկայացել, ներկայացել էր քննիչը, նա էլ հենց առարկեց բողոքը, ասաց՝ գտնում է, որ Արմեն Լամբարյանը կարող է խուսափել ու խոչընդոտել նախաքննությանը: Այս որոշումը սպասելի էր ինձ համար, ես իրականացնում եմ այս գործով հինգ հոգու պաշտպանություն, իմ կողմից բողոքարկված որոշումներից Լաբարյանինը չորրորդն էր, մնացած բոլորինը դատարանը թողել էր անփոփոխ: Բնականաբար, հետեւում եմ այս գործով մյուս տղաների վերաբերյալ դատարանի որոշումներին, ակնհայտ էր, որ որեւէ մեկի հետ կապված դատարանը, բացառությամբ Դավիթ Սանասարյանի ու Արմեն Մարտիրոսյանի, որոնց մեղադրանքներն այլ են, այս տղաների գործերով որեւէ մեկի վերաբերյալ որոշումները չեն բեկանվել: Դատարաններն ունեն այս գործով հստակ քաղաքական դիրքորոշում ու նույնիսկ գրավ չեն կիրառում, այն դեպքում, երբ տղաների մեջ կան ծանր վիրավորում ստացածներ կամ մինչեւ հինգ տարեկան երեխաներ են իրենց խնամքի տակ գտնվում»,- ասաց Ինեսա Պետրոսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հասկնալի է որ որոշ ժողովուրդ մը այս ձեւով մտածէ,
    սակայն իրաւաբանների կողմէ, այս հանկերգը ա-նի-մաստ է:
    Նաեւ՝ անընդունելի:

    Ի տարբերութիւն «երկորդ կարգի» ամբաստանմեալներին (ընդհանրապէս փողոցին մէջ ձերբակալված անձիքը, նամանաւանդԱզգային Ժողովի-ի անդամները),
    բիրտ, զինեալ եւ մահացու հարձակման ուղղակի մասնակիցների պարագային,
    – անոնք որոնք ոստիկանատան մէջն էին -,
    աշխարհի վրայ չկայ մի լուրջ երկիր,
    ուր դատարանը զանոնք պիտի չենթարկէ նախադատավարական կալանքի:

    Ուրեմն, այդ ձերբակալված անձերի համար, այս հանգրվանին, փաստաբանական «պաշտպանողականներ»ը սահմանափակել ՝ «սա քաղաքական որոշում է», «անհիմն է», «անհեթեթ է», «վիրաւոր են», «մեղք են, տուն պէտք է երթան, երեխաներ ունի», կրնայ միայն հարցականի տակ դնել պաշտպան փաստաբանների պրոֆեսիոնալ ատակութիւնը:

    Անոնք ազատ անշուշտ լինելու դերասան, հեռուստատեսիլի աստղեր, Համացանցի հերոսներ, նոյնիսկ քաղաքական ավտիվիստ, կամ ինչ որ կ’ուզենան. սակայն եթէ պիտի գործեն եւ խօսին որպէս փաստաբան, բաղձալի է որ գտնեն օրինական հիմունքներ, պաշտպանել ջանալու համար իրենց հաճախորդները: Սա է իրենց էական պարտաւորութիւնը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031