Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Համաներումը իսկապես հարմար առիթ է՝ Հայաստանի մթնոլորտը փոխելու համար»

Օգոստոս 31,2016 15:06

Ազգային ինքնորոշման միավորումը կոչ է անում նախագահին համաներում կիրառել եւ ազատել Հայաստանում առկա բոլոր քաղբանտարկյալներին: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը օգոստոսի 31-ին «Տեսակետ» մամուլի ակումբում մանրամասնեց, որ այդ հայտարարությամբ նկատի ունեն բոլոր նրանց, ում մեղադրանքում կա քաղաքական հետապնդման նույնիսկ կասկածի տարր:

«Սա իսկապես հարմար առիթ է՝ Հայաստանի մթնոլորտը փոխելու համար, շատ լավ հասկանալով, որ Հայաստանի իշխանությունները առ այսօր որեւէ բան չեն արել, որ մեզ կտրամադրեր իրենց նկատմամբ հավատով տրամադրվել: Բայց մինչեւ վերջ պետք է մենք մեզնից կախվածն անենք»,- ասաց նա:

Պարույր Հայրիկյանին խնդրեցինք մանրամասնել, թե կոնկրետ ում նկատի ունի՝ ասելով քաղբանտարկյալ, նա պատասխանեց. «Սասնա ծռեր», Շանթի խումբը, իհարկե՛, մեզ համար շատ կարեւոր է նաեւ Կարո Եղնուկյանը, Կարոյին, միեւնույն է, բաց են թողնելու: Կարո Եղնուկյանի գործը բացառիկ անհեթեթ գործ է, նա իսկապես խղճի կալանավոր է: Եվ, իհարկե՛, բոլոր կալանավորների վրա էլ կարող է այդ համաներումն անդրադառնալ, բայց շատ կուզեինք, որ անկախության 25-րդ տարեդարձի հետ կապված քաղկալանավոր հասկացությունը արմատապես վերացվեր, ինչը շատ շահեկան կլինի նաեւ իշխանությունների համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031