Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Հայաստանում խնդիրը ընտրությունների ընկալման մեջ է»

Օգոստոս 31,2016 14:55

Ընտրական օրենսգրքի վերահսկողական մեխանիզմները պետք է տեղադրվեին մինչեւ սեպտեմբերի 1-ը: Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել է, որ օրենքի կանոնակարգավորումները չեն մտնելու ուժի մեջ՝ նույնականացման քարտերի արտադրության ծրագրի իրականացման խոչընդոտների պատճառով:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ կատարվող գործընթացներին՝ ասաց, որ զրուցել է մի շարք քաղաքական գործիչների հետ, որոնք դեմ են եղել սահմանադրական փոփոխություններին եւ Ընտրական օրենսգրքի նախագծին:

Ալեքսանդր Իսկանդարյանի պնդմամբ՝ նրանց մեծամասնությունը չի էլ կարդացել վերոնշյալ փաստաթղթերը: Նա համարում է, որ խնդիրը ոչ թե փաստաթղթի մեջ է, այլ վստահության բացակայության եւ արմատականության մեջ է: Ըստ նրա, իրավիճակը շարունակվելու է, մինչեւ ինչ-որ բան չկատարվի, երբ համագործակցության մշակույթը ձեւավորվի: Սակայն ներկայումս նման որեւէ գործընթաց չի ընթանում:

Ըստ նրա՝ «Ընտրությունների ընթացքում Հայաստանի խնդիրը ոչ թե այն է, թե ինչպես են կազմակերպված ընտրությունները, թե ինչ է գրված թղթի վրա եւ խնդիրը նաեւ վերահսկողական մեխանիզմները չեն: Խնդիրը ընտրությունների ընկալման մեջ է»,- ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ համաձայնության գալու հնարավորություն չկա, քանի որ ով համաձայնության է գալիս, կորցնում է իր վարկանիշը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031