Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Չեմ պատկերացնում, թե իշխանությունը ինչ է պատրաստվում անել ընտրություններին»

Օգոստոս 31,2016 14:40

«Կարելի էր կանխատեսել»,- օգոստոսի 31-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքերով՝ կատարվածի գլխավոր պատճառներն են Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալը, Շանթ Հարությունյանի հետ կատարածը,այնուհետեւ Նորք-Մարաշի խումբը, որը գործողությունների էր պատրաստվում. «Կա հասարակության մեծ հատված, ամեն դեպքում, Երեւանի սոցիալական կենտրոնում, որը նվազագույնը չի բացառում այդ տիպի գործողությունները: Բարդ խնդիրների հեշտ լուծումը՝ փոքր երկիր, որը շրջապատված է ոչ այդքան բարեկամական երկրներով, որը չունի ելք դեպի ծով՝ փոքր շուկայով, հետսովետական, փոքր ներդրումներով, կոռուպցիոն ռիսկերով, որ այս խնդիրները կարելի է լուծել սպանելով մի մարդու կամ մեկուսացնելով տաս մարդու: Այս պատկերացումը բավականին հայտնի է դառնում»:

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ՊՊԾ գնդի գրավումը փոխել է քաղաքական պատկերը. «Չեմ պատկերացնում, թե իշխանությունը ինչ է պատրաստվում անել ընտրություններին: Ենթադրենք նրանք կհասնեն ընտրություններին, չնայած դա չափազանց դժվար է, յուրաքանչյուր փոքր միջոցառումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել: Ենթադրենք՝ հասան՝ ի՞նչ փողեր պետք է ծախսեն, որպեսզի այդ ընտրություններում հաղթեն: Այն, ինչ մի քանի ամիս առաջ իրենց թվում էր հեշտ՝ բոլոր ընտրությունները հաղթում են, ենթադրենք՝ դա էլ եղավ՝ հաղթեցին հավաքելով ձայների 54 տոկոսը, ի՞նչ է լինելու հաջորդ շաբաթ: Ենթադրենք՝ դա էլ եղավ, հնարավո՞ր է պատկերացնել, որ իշխանությունը այս տեսքով պատրաստ է կառավարել հինգ տարի: Ինձ համար չափազանց դժվար է: Բավականին շատ անալոգներ կան, բայց ես ամենամոտը համարում եմ Շեւարդնաձեին 2001-ից հետո՝ մի տարբերությամբ՝ ընդդիմություն նույնպես չկա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հարգելի քաղաքագետ,
    թերեւս օգտակար կը լինի երբեմն հետեւիլ լուրերին

    վերջերս հայտնվեցաւ թէ, խորհրդարանական ընտրութիւնների ճամբով, կազմելու են «Ազգային Միութեան Կառավարութիւն», բաղկացած գոնէ 4 հիմնական կուսակցութիւններէ (ՀՀԿ + ՀԱԿ + ՀՅԴ + Օրինացչգիտեմինչը նոր անունին տակ) : Սոյն – քաղաքականօրէն – միասնական կառավարութեան աջակցելու են նաեւ այլ ու այլազան, նուազ հանրածանօթ – սակայն ըստ էութեան ոչ աննշան – քաղաքական խմբաւորումներ:

    այդ բազմակուսակցական կառավարութիւնը անվիճելիօրէն իրաւացի է լինելու, թէ Օրէնքի եւ թէ Ժողովրդավարութեան սկզբունքների հիման վրայ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031