Օգոստոսի 29-ին Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտում ղեկավարության և աշխատակիցների ներկայությամբ տեղի ունեցավ հայտնի հասարակական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանի պարգևատրումը:
Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի “Արժանիքների համար” մեդալը հանձնելով՝ ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը իր ողջույնի խոսքում նշեց Յուրի Նավոյանի մեծ ավանդը Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական հասարակայնության զարգացման, Հայաստանի առաջատար վերլուծական կենտրոնների հետ Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի հարաբերությունների հաստատման և խորացման գործում: