Սեպտեմբերի 1-3-ը հանրապետության շրջանների զգալի մասում, 4-5-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ ու ամպրոպ:
Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Սեպտեմբերի 1-3-ը օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, 4-ին կբարձրանա 2-3 աստիճանով»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա, սեպտեմբերի առաջին տասնօրյակում ջերմաստիճանի անկայունություն կլինի՝ ջերմաստիճանի նվազումներով ու բարձրացումներով, երկրորդ տասնամյակում ջերմաստիճանը կրկին կբարձրանա, իսկ երրորդ տասնօրյակում կայուն կնվազի:
Կարդացեք նաև
Պարոն Սուրենյանը նկատեց, որ այս տարի օգոստոսին գրանցվել է կլիմայական շեղում, ջերմաստիճանը հինգից յոթ աստիճանով նորմայից բարձր է եղել: Նրա խոսքով, վերջին անգամ նման շոգ օգոստոս եղել 2006-ին, երբ նույնիսկ ուսումնական տարին մեկ շաբաթ ուշացումով բացվեց:
Գագիկ Սուրենյանը շոգից հոգնած քաղաքացիներին ուրախ լուր հայտնեց. հենց այսօր երեկոյան ժամերից ցիկլոն է գալիս՝ սառը օդային հոսանքներով. «Սեպտեմբերի մեկից մինչեւ հինգը գտնվելու ենք ցիկլոնի ազդեցության տակ, մարզերում կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպներ են սպասվում: Ջերմաստիճանը հինգից յոթ աստիճանով կնվազի սեպտեմբերի մեկից երկուսը:
Ջերմաստիճանի անկումը նկատելի կլինի հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ