Լրահոս
Օրվա լրահոսը

Մենաշնորհների դեմ պայքարի մասին իշխանությունների հավաստիացումները ոչ այլ ինչ էին, քան պարզապես խոսքեր. «Չորրորդ իշխանություն»

Օգոստոս 31,2016 11:51

Վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ կոնկրետ վերջնաժամկետներ սահմանելով։ Բանից պարզվում է՝ համապատասխան կառույցները պարզապես չեն կատարել իջեցված հանձնարարականները: Օրինակ, չկա որեւէ հրապարակում թեժ գծով ստացված տեղեկատվության եւ դրանց գծով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ։ Մինչդեռ՝ վարչապետը պահանջել էր ամփոփ տեղեկատվությունը հրապարակել ամսական կտրվածքով։

Վարչապետը նաեւ ՊԵԿ-ին էր հանձնարարական իջեցրել՝ «օգոստոսի 1-ից սկսած ամսական կտրվածքով հրապարակել վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձեւակերպումների ընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ՝ ըստ նշված ապրանքային շուկաների»։ Օգոստոսի 1-ը վաղուց է անցել, բայց առ այսօր ՊԵԿ ոչ հարկային, ոչ մաքսային ծառայության կայքերում չկա այդ հաշվետվությունը, փոխարենը ՊԵԿ-ի կայքերը լցված են Հովիկ Հովսեփյանի պաշտոնավարման ընթացքում բյուջեի հարկային եկամուտների ավելացման մասին հաղորդագրություններով (չնայած՝ կիսամյակային ծրագրային կտրվածքով բյուջեն թերակատարվել է)։

Կարճ ասած, մենաշնորհների դեմ պայքարի մասին իշխանությունների հավաստիացումները ոչ այլ ինչ էին, քան պարզապես խոսքեր՝ ապրիլյան պատերազմից հետո հասարակական լարվածությունը թուլացնելու համար։ Համենայն դեպս, այդ է հուշում իշխանությունների պահվածքը։

Իշխանություններն, իհարկե, կփորձեն արդարանալ, թե իրենց ծրագրերի իրականացմանը խանգարեցին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների գործողությունների ՊՊԾ գնդի զինված գրավումը, կփորձեն արդարանալ, թե արձակուրդային սեզոն էր եւ այլն։ Բայց դե հասկանում ես՝ այդ արդարացումները հիմնավոր չեն, այլ ընդամենը ասվելու է սեփական անգործությունը բացատրելու համար։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031