Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետբյուջեն կրկին թերակատարվել է. «Ժողովուրդ»

Օգոստոս 31,2016 11:31

Այս տարվա յոթ ամիսների արդյունքներով պետական բյուջեն թերակատարվել է։ Այս փաստը պարզվում է ՀՀ ֆինանսների նախարարության՝ նախօրեին հրապարակած հաշտվետվությունից, որում, սակայն, պետական բյուջեի թերակատարման փաստը հմտորեն փորձել են քողարկել։

Այսպես՝ յոթ ամիսների կտրվածքով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 633 միլիարդ 400 միլիոն դրամ, ինչը 2 միլիարդ 200 միլիոն դրամով պակաս է, քան անցած տարվա հունվար-հուլիսի նույն ցուցանիշը։ Սա այն դեպքում, երբ յոթ ամիսների կտրվածքով պետական բյուջեի ծախսերը, անցած տարվա համեմատ, աճել են 18 միլիարդ 700 մլն դրամով եւ կազմել են 717 միլիարդ 200 մլն դրամ։ Եթե որեւէ ընտանիքում նման երեւույթ նկատվեր, ապա ընտանիքի գլուխը միջոցներ կձեռնարկեր՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, քանի որ վաստակածից ավել ծախսելը հանգեցնում է սնանկացման։ Պետության տարբերությունը կայանում է նրանում, որ այն կարող է իրեն բյուջեի պակասուրդ թույլ տալ, բայց պարտադիր նախապայմաններից մեկն այն է, որ եկամուտներն անցած շրջանի համեմատ անպայման պետք է աճեն՝ ապահովելով տնտեսության վերելքը։ Հենց այս վերջին՝ պարտադիր պայմանը, որ Հայաստանում սկսել է պարբերաբար խախտվել։

Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության համեմատ եկամուտների անկումը պայմանավորված է «այլ եկամուտների եւ պաշտոնական դրամաշնորհների նվազմամբ»։ Իրականում, սակայն, հարկեր եւ տուրքերը եւս նվազել են, ինչը հմտորեն փորձ է արվում թաքցնել:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031