Լրահոս
Օրվա լրահոսը

Իոաննիսյանի խոսքով՝ այս տապալումից հետո միջազգային հանրությունը խիստ հիասթափված է. «Հրապարակ»

Օգոստոս 31,2016 11:21

Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի խոսքով ԿԸՀ որոշումն անակնկալ չի եղել քաղհասարակության համար. «Մենք այն կարծիքին ենք, որ 2011-ի Ընտրական օրենսգիրքն ավելի լավն է, քան 2016-ինը, այս օրենսգրքով սահմանափակվեցին դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները, ընտրական հանձնաժողովներին իրավունք է տրվել այս մարդկանց ուղղակի վռնդել տեղամասից, ինչպես նաեւ խայտառակ ընտրակարգը՝ կայուն մեծամասնություն, երկրորդ փուլ, կոալիցիաների սահմանափակում, ռեյտինգային ցուցակներ, բոնուսային համակարգ։ Ներկայիս Ընտրական օրենսգիրքը լայն հնարավորություն է ստեղծում ուժեղ կուսակցությունների եւ փակում դռները թույլերի առջեւ։ Հունիսին դեռեւս հնարավորություն կար, որ Հայաստանում ընդդիմությունը միասնաբար կգնա ընտրություններին, սա իշխանությունների համար մեծ խնդիր էր, այժմ բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունենում ընդդիմադիր դաշտում, իշխանությունների ինքնավստահությունը շատ ավելի մեծացել է, իսկ եթե մեծացել է, ապա պատրաստ են ընտրողների ցուցակներն էլ հրապարակել, ուրիշ բաներ էլ անել։ Իշխանություններն այս ընտրակարգի լույսի ներքո շատ ինքնավստահ են»։

Իոաննիսյանի խոսքով՝ այս տապալումից հետո միջազգային հանրությունը խիստ հիասթափված է. «Միջազգային հանրությունը հստակ հասկանում է, որ սա մեր իշխանությունն է տապալել, ոչ թե ինչ-որ լեհական կազմակերպություն։ Սա իրականում շատ լուրջ մարտահրավեր էր միջազգային հանրությանը՝ ՀՀ իշխանությունների կողմից նետված, ինչ-որ տեղ համեմատելի է ԵՄ ասոցացման համաձայնագրի տապալման հետ, բայց եթե այդ դեպքում կար ռուսական ճնշումը, ու դրանով մեղմացվում էր ՀՀ իշխանությունների մեղքը, ապա այս դեպքում ոչ մի արտաքին ազդակ ու ճնշում չկար, կար բացառապես իշխանությունների կամքի բացակայություն»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031