Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ի եւ «Ժառանգության» պնդումները հակասում են իրար՝ թափուր տեղերի վերաբերյալ. «Ժողովուրդ»

Օգոստոս 31,2016 11:13

Ըստ ԿՀԸ պաշտոնական կայքէջի տվյալների՝ «Ժառանգություն» կուսակցությունը հանձնաժողովի անդամներ չի նշանակել Տավուշի մարզի Այրում քաղաքի 40 8 ընտրատեղամասում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի 141 ընտրատեղամասում եւ նույն մարզի Բերքառատ, Գեղարոտ, Եղիպատրուշ, Լեռնապար, Ծիլքար, Սադունց, Սիփան գյուղերի ընտրատեղամասերում։

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյան հետ՝ պարզելու համար, թե ինչն է պատճառը, որ նշված համայնքների ընտրական հանձնաժողովներում կուսակցությունը ներկայացուցիչներ չունի, եւ արդյոք «Ժառանգությանը» չի մտահոգում այն, որ այդ տեղերը իշխանությունը կարող է իր «ձեռքը վերցնել»։

Ի զարմանս մեզ, ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ թափուր տեղեր չունեն, եւ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Թափուր տեղեր չունենք։ Սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններում ընտրատեղամասում նշանակված են «Ժառանգություն» կուսակցության կողմից ընտրված ներկայացուցիչները, այնպես որ մեր ցուցակում ուրիշ մարդիկ չկան»,- հավաստիացրեց Անահիտ Հովհաննիսյանը:

 

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031