Երեւանի պետական համալսարանում սեպտեմբերի 1-ին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները նախորդ տարիների ընթացակարգերով ընթանում են, դասապրոցեսը կսկսվի հստակ ժամանակացույցով, իսկ դասադուլ անցկացնելու վերաբերյալ որեւէ գործընթաց դեռ չեն նկատել։ Այս մասին ասաց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության վերջերս պլանավորած ակցիային։
Նշենք, որ նախաձեռնությունը պատրաստվում է բուհերում եւ դպրոցներում դասադուլներ սկսել ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբավորման անդամների։
Եթե դասապրոցեսի տապալման փորձ լինի, ինչպե՞ս է վարվելու բուհը՝ հարցրինք լրատվական վարչության պետին. «Թող չմասնակցեն դասապրոցեսին, ինչ խնդիր կա։ Ուսանողը համալսարանի հետ կնքած պայմանագիր ունի։ Կարող է նա դասադուլի չի մասնակցում, տանն է մնում եւ դասապրոցեսին չի մասնակցում։ Ուսանողը վճարում է ու ուզում է կրթություն ստանալ։ Եթե չի ուզում դասի մասնակցել, այլ ցույցի է մասնակցում, իր խնդիրն է, թող գնա մասնակցի»,- պատասխանեց Կարեն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում