Այսօր Ֆրանսիայի Մակոն քաղաքում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Առաջին օրը մրցագորգ մտած Հայաստանի երեք ըմբիշներից 50 կգ քաշային Սերգեյ Սիմոնյանը երրորդ տեղի համար համառ պայքարում հաղթեց Ղրղըզստանի ներկայացուցիչ Ադիլեթ Տաալայբեկովին ու նվաճեց բրոնզե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ