Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ-Հայաստան գազատարի պայթեցման փորձի գործով ամբաստանյալներից մեկը 50.000 դոլար է սպասել Թուրքիայից. 1in.am

Օգոստոս 30,2016 22:20

1in.am. Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բեկա Բեկաուին, ով Վրաստանի տարածքում Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի գործով մեղադրյալներից մեկն է, սպասում էր 50.000 դոլար գումարի, որը ենթադրաբար պետք է ստացվեր Թուրքիայից: Այս մասին հայտնում է վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը՝ վկայակոչելով Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկատուի ցուցմունքները:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը օգոստոսի 22-ին հայտարարել էր ահաբեկչական ակտի նախապատրաստման բացահայտման և 7 մարդու կալանավորման մասին, այդ թվում նաև` պարեկային ոստիկանության աշխատակցի: Նրանք պատրաստվում էին Արագվի գյուղի մոտ պայթեցնել գազատարը, որով բնական գազը Ռուսաստանից հասնում է Հայաստան: Նրանք բոլորն էլ այժմ նախնական կալանքի տակ են:

Երբ հարցաքննության ժամանակ Բեկաուրին հարցրել են, թե ում տված առաջադրանքն է կատարել և ով է ֆինանսավորողը, նա խուսափողական պատասխան է տվել, սակայն հստակեցրել է, որ արտերկրից սպասել է 50.000 դոլար, իսկ ավելի ուշ մանրամասնել է, որ այդ գումարը սպասել է Թուրքիայից: Բեկաուրին ամեն դեպքում չի կոնկրետացրել, թե ով է պատվիրատուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031