Azatutyun.am. «Գազպրոմը» վաղը Թուրքիայում բանակցություններ կանցկացնի «Թուրքական հոսք» գազատարի շուրջ, որով նախատեսվում է ռուսական գազը Թուրքիայի տարածքով հասցնել Եվրոպա, հաղորդել է ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:
Հաջորդ շաբաթ էլ ակնկալվում է, որ կհանդիպեն Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները՝ Չինաստանում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում: