Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի շնորհիվ՝ ավելի արդյունավետ առողջապահական համակարգ. Հովհաննես Մինասյան

Օգոստոս 30,2016 20:22

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ»-ի ներկայացուցիչ Հովհաննես Մինասյանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած «Բուժհաստատություններում քաղաքացիական անձնական տվյալների գաղտնիության ապահովումը եւ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման խնդիրները» թեմայով կլոր սեղանի ընթացքում ներկայացրեց միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի ստեղծմանն ուղղված աշխատանքը:

«Իրենից ներկայացնում է ժամանակակից էլեկտրոնային համակարգ, ինչպիսիք ներդրված են աշխարհի շատ առաջավոր երկրներում, եւ իրենից ներկայացնում է առողջապահության ոլորտում բիզնեսգործընթացների կառավարման համակարգ, որը ամբողջությամբ պետք է փոխարինի ներկայումս կիրառվող թղթային համակարգին: Այն նպատակ ունի թե՛ պետության եւ թե՛ բուժծառայություններ մատուցողների կողմից հնարավորություն տալ, որ ամբողջ համակարգի համապարփակ կառավարումն իրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչի արդյունքում մենք կստանանք ավելի արդյունավետ առողջապահական համակարգ»,- ասաց նա:

Հովհաննես Մինասյանը նշեց, որ համակարգ կարող են մուտք գործել միայն նույնականացման քարտերով, ինչը հուսալի է եւ հնարավոր կլինի հասկանալ, թե ով է մուտք գործել համակարգ. «Անձնական տվյալների կառավարումը նախեւառաջ լինելու է պացիենտի գործը, այսինք՝ ով ինչ է տեսնելու պացիենտի մասին, որոշելու է միայն պացիենտը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031