Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Արփինե Հովհաննիսյանը կարևորել է ՀՀ արդարադատության նախարարության և Եվրամիության համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների ընթացքը, ինչպես նաև անդրադարձել դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրամիությունը շահագրգռված է դատաիրավական բարեփոխմանն ուղղված ծրագրերին աջակցելու հարցում:
Հանդիպման ավարտին դեսպանը հետաքրքրվել է նաև հուլիսյան իրադարձություններին հաջորդած իրավական գործընթնացներով: Արփինե Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ թեև բարձրացված հարցն Արդարադատության նախարարության իրավասության շրջանակում չէ, այդուհանդերձ, բոլոր դեպքերի առնչությամբ կանցկացվի արժանահավատ ու անաչառ հետաքննություն և կապահովվի արդար դատաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն