Քիչ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյան) մերժվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին փաստաբան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը:
Արարատ Խանդոյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ կայացվել է քաղաքական որոշում, և դատավորը պատվեր է կատարում:
Aravot.am-ի հետ զրույցում Արա Ղարագյոզյանը նշեց, որ իրենց համար սպասելի որոշում էր և մտահոգություն հայտնեց, որ չունենք դատավորներ, արդարադատություն, բոլորը կախված են մեկ մարդուց և նրանք չեն կարող ինքնուրույն որոշումներ կայացնել. «Որևէ դատավոր այսօր չի կարող որևէ այլ բան անել: Այս գործերից երևում է, որ 20 հոգի էին, 20-ին էլ կալանավորեցին, բայց որևէ ոստիկան այն տղայի աչքը հանելու համար չկալանավորվեց, լրագրողներին ծեծի ենթարկելու համար` ևս: Այսինքն` ընտրովի կալանավորում է տեղի ունենում»:
Փաստաբանից հետաքրքրվեցինք, քանի որ օրեր առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ Գայլ») կալանքի դեմ բողոքի քննության միջնորդությունը, արդյոք նրա` կալանքի տակ մնալը չի՞ խանգարի նրան մասնակցելու ՏԻՄ ընտրություններին, (նա առաջադրվել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում,-Տ.Հ.) փաստաբանը պատասխանեց. «ՏԻՄ մասին» օրենքը հստակ սահմանում է, որ եթե անձը կալանավորված է լինում, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, նա ունի ընտրվելու և ղեկավարելու իրավունք: Երբ քրեական գործը գնաց դատարան, դատավարություն եղավ, ու Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանները սպառեցինք, այդ դեպքում անձը կզրկվի նման իրավունքներից: Բայց հիմա միայն կալանքի հարցն է քննարկվում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ